Հայաստան 

Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը

analitik.am

Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միավորելու և միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկու նախարարությունների միավորումով ստեղծվելու է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:


Միաժամանակ, գործադիրն այս նախագիծը ճանաչեց անհետաձգելի և ներկայացրեց Ազգային ժողովի հաստատմանը:

Նույն շարքից