Քաղաքական Միջազգային 

Թրամփն անկեղծացել է, թե ում խնդրանքով է զանգահարել Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում գտնվող հանրապետականներին ասել է, որ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էներգետիկայի նախարար Ռիկ Փերրիի պահանջով։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը չի ցանկացել անել դա։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Axios պորտալից։

Պորտալի տեղեկություններով, ԱՄՆ առաջնորդը համապատասխան հայտարարությունն արել է անցած ուրբաթ օրը՝ իր կուսակցության անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Քչերը գիտեն դա, բայց ես չէի ուզում զանգահարել։ Զանգահարելու միակ պատճառն այն էր, որ Ռիկը խնդրեց ինձ այդ մասին»,-ասել է Թրամփը։

Նույն շարքից