Հասարակություն 

Մելանյա Թրամփին բռնացրել են ստելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյային «բռնել են» մի քանի օտար լեզուների իմացության մասին ստելու մեջ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Daily Express-ից:

Ըստ թերթի, ԱՄՆ առաջին տիկինը նախկինում ասել էր, որ տիրապետում է եվրոպական մի քանի լեզուների, այդ թվում՝ իտալերենի, գերմաներենի, ֆրանսերենի և սերբ-խորվաթերենի: Ամերիկացի լեզվաբան Ջոն Արավոսիսը վերլուծել է Մելանյայի կողմից հանրային ելույթների ձայնագրությունները և պարզել, որ ամենից հաճախ դրանք սահմանափակվում են անգլերենով և հայրենի սլովեներենով:

Երբ Ամերիկայի առաջնորդի կինն այցելել էր Փարիզի դպրոցներից մեկը և զրուցել ուսանողների հետ, երեխաներին ողջունել էր միայն ֆրանսերենով։ Բացի այդ, Արավոսիսի փոխանցմամբ՝ G7- ի գագաթնաժողովում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ելույթը լսելիս, Մելանյան դիմել է թարգմանչի օգնությանը: Իսկ Իտալիայում, մանկական հիվանդանոց այցելության ընթացքում առաջին տիկինը ողջունել է հիվանդանոցի այցելուներին իտալերենով և ասել «մի քանի պրոտոկոլային արտահայտություններ», որից հետո անցել է անգլերենի:

Արավոսիսը նշել է նաև, որ Մելանյան սխալներ է թույլ տվել անգամ ողջույնի խոսքում: Հրապարակման համաձայն, իտալերենի իմացության վերաբերյալ կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ Թրամփն ու Մելանյան Վատիկանում հանդիպել են Հռոմի Պապի հետ: Նկատելի է եղել, որ առաջին տիկինը «նայում է թարգմանչին՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Պապը»։

Արավոսիսն ընդգծել է, որ փորձել է ստուգել նաև՝ արդյո՞ք Մելանյան կարողանում է խոսել գերմաներեն, սակայն չի կարողացել գտնել համապատասխան տեսանյութեր։

Նույն շարքից