Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միավորելու և միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկու նախարարությունների միավորումով ստեղծվելու է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Միաժամանակ, գործադիրն այս նախագիծը ճանաչեց անհետաձգելի և ներկայացրեց Ազգային ժողովի հաստատմանը: