Հասարակություն 

Ով էր ստորագրել ուսանող Նիկոլ Փաշինյանի հեռացումը ԵՊՀ-ից, որի համար նա վրեժխնդիր եղավ

2018 թվականից, երբ երկրում իշխանափոխություն իրականացվեց, ի թիվս այլ կառույցների, ԵՊՀ-ն նույնպես հայտնվեց թիրախում: Խոսքը հատկապես վերաբերում է ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Նախ, առաջին հայացքից աչքի էր զարնում այն թշնամանքը, որ կար նրա նկատմամբ, որը կարծես թե բացառիկ էր: Եթե նա ՀՀԿ անդամ էր, ապա այսօր էլ ԵՊՀ-ում ՀՀԿ-ականներ աշխատում են, գուցե՝ ավելի ցայտուն ՀՀԿ-ականներ, քան Արամ Սիմոնյանն էր, իսկ վերջինս երբեք չէր փայլել կուսակցական պատկանելության մարմաջով:

Հետաքրքիր էր այն, որ Արամ Սիմոնյանի նկատմամբ «որսը» բացատրություն ուներ. պարզ վրեժի արդյունք էր: Այդ էր պատճառը, որ նրա դեմ օգտագործվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող Ռեստարտ նախաձեռնությունը՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի ողջ զինանոցը: Նշենք, որ խոսքը վերաբերում է այն նույն Ռեստարտին, որը առևանգման փորձ էր կատարել ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նկատմամբ:

Իրականում Արամ Սիմոնյանին ատելու  պատճառն այն էր, որ  վերջինս ժամանակին, լինելով ԵՊՀ ուսումնական գծով պատասխանատուն, ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը ԵՊՀ-ից:

Եթե Պողոս Պետրոսյանը լիներ, նա էլ էր ստորագրելու:

Հիշեցնենք, որ 90-ական թվականներին ԵՊՀ ռեկտորն էր Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն հեռացման որոշման տակ ստորագրել էր ոչ թե նա, այլ  հենց Արամ Սիմոնյանը: Այդ մեկ «չստորագրությունը» Ռադիկ Մարտիրոսյանին հետագայում ապահովագրեց, մի բան, որը չստացվեց Արամ Սիմոնյանի դեպքում:

Եվ այն իմքայլական «մեծարանքները», թե Սիմոնյանը ծառայել է ՀՀԿ-ին ոչինչ չարժեին: Ստուգեցին անգամ ԵՊՀ-ի ֆինանսական վիճակը՝ դարձյալ ոչինչ չհայտնաբերվեց, որը կարելի կլիներ օգտագործել ռեկտորի դեմ, ու բաժակի տակ մնաց Նիկոլ Փաշինյանի զուտ մարդկային վրեժը՝ մրուրի մեջ:

Մ. Պողոսյան

Նույն շարքից