Հասարակություն 

Արևմուտքում շուտով ընտանիքներ չեն ունենալու, տղամարդը կամուսնանա տղամարդու հետ և ոչ ոք երեխա չի ունենա. Լուկաշենկո

Մեկնաբանելով ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որը ներկայումս քննարկվում է Բելառուսում՝ նախագահ Լուկաշենկոն ասել է, որ երեխաների դաստիարակման հարցում հաշվի կառնվեն «սլավոնական ավանդույթները» և «Բելառուսիայի սեփական շահերը», այլ ոչ թե Արևմուտքի կողմից պարտադրված գաղափարները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը «դուրս է տվել»՝ ընտանեկան բռնության հակազդման մասին։ Այժմ սա նորաձև ձևակերպում է Արևմուտքում։ Շուտով նրանք ընտանիքներ չեն ունենալու․ Տղամարդը կամուսնանա տղամարդու հետ, ոչ ոք երեխաներ չի ունենա։ Իսկ մենք նրանցից ընդօրինակում ենք ընտանիքում ինչ-որ պահվածքի նորմեր»,-ասել է նախագահը։

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ քաղաքացիների կողմից նոր օրինագծի ակտիվ քննարկումը ձեռնտու է գործին, քանի որ այս խնդրի շուրջ կրքերի բորբոքումը հրավիրում է դրա վրա նախագահի ուշադրությունը։

Նույն շարքից