Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհայինհամաժողովին՝ WCIT-2019-ին, մասնակցելու համար այս գիշեր Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:
«Արդեն ժամը 3-ն է Հայաստանում և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ օդանավակայանում հոգնածության պատճառով Քիմն այդպես էլ չհանդիպեց լրագրողների հետ: