Քաղաքական 

Հրայր Թովմասյանի հարցում դեմ քվեարկողի դիրքորոշումը հարգանքի արժանի է. Իմ քայլի պատգամավոր

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քվեարկության ժամանակ մեկ պատգամավոր դեմ արտահայտվեց: Քանի որ քվեարկությունը գաղտնի էր, հայտնի չէ, թե ով է այդ պատգամավորը:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պարզել են, թե ով է այդ մեկը, արդյո՞ք իրենց խմբակցությունից է, հայտարարեց, որ այլ պարագայում հարցին չէր պատասխանի, քանի որ այն կրում է հակասահմանադրական բնույթ այն պարզ պատճառով, որ գաղտնի քվեարկության ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ անձն իր խղճի առջև է միայն որոշում կայացնում:

Վարդանյանի խոսքերով, եթե քվեարկությունը գաղտնի է, հնարավոր չէ պարզել, թե ով ինչպես է քվեարկել. «Ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի: Ինչ վերաբերում է մեկ դեմ քվեաթերթիկի առկայությանը, դա վկայում է այն մասին, որ գաղտնի քվեարկությունն ունի առավելություններ: Եղել է անձ, ով նման դիրքորոշում է արտահայտել ու այդ դիրքորոշումը հարգանքի արժանի է»:

Իմ քայլի պատգամավորի խոսքերով հարցը հակասահմանադրական է, պատասխանի կարիք չունի, որևիցե հետաքննություն այդ մասով չի կարող ու չի անցկացվի:

Նույն շարքից