Հայաստան 

Նոր նախարարությունը կզբաղվի ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության, նաև՝ ԵՄ-ի հետ նոր տնտեսական օրակարգի հարցերով. Ա. Աշոտյան

analitik.am

Կառավարությունում ստեղծվելիք Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերով:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ, որ նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ»,-ասաց նա:

Նախարարը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության և Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը, նշեց, որ կառավարության որոշումը բնական է և ողջունելի:

«Եթե խորը ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք այն նախարարությունից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն՝ տեղերում համայնքապետերի ու մարզպետների հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով»,-ասաց նա:

 

Նույն շարքից