Հայաստան 

ԴԱՀԿ-ում ատեստավորում է անցկացվել

analitik.am

ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում նոյեմբերի 3-6-ը անցկացվել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորում:

Այն անցկացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

Ատեստավորվել է առաջատար խմբի թվով 54 հարկադիր կատարող: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։ 

Նույն շարքից