Ես ցավում եմ, որ մենք կորցրել ենք մի մարդու, ով հասարակական, պետական, քաղաքական գործիչ է եղել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին:
Օհանյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցված, ինչի շրջանակներում պետք է պարզվի, թե ինչ է եղել. «Ես հարգել եմ այդ մարդուն ու հարգում եմ»:
Օհանյանը խոսեց նաև Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ հայտարարելով, որ նշանակովի պաշտոնների դեպքում հրաժարականներն անընդունելի են. «Կադրային քաղաքականություն է տեղի ունենում և երկրի ղեկավարությանը պետք է հարցնել, թե ինչու են նշանակում կամ ազատում տարբեր մարդկանց»: