Հասարակություն 

Հայկ Հարությունյանի ցուցմունքը ձեռնտու կլիներ մեզ համար. Լևոն Քոչարյան

Այս ամեն ինչում իրավական գործըթնաց չկա: Մեղավորներ են նշանակում իրենց համար, գալիս են, խոսում ու գնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ հայտարարելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար հիմքեր կան, ինչն էլ անում են երկրորդ նախագահի փաստաբանները. «ՍԴ որոշում են անտեսում, ինչի՞ մասին է խոսքը»:

«Ի դեպ ՍԴ որոշման մասով բողոքը, որը տարվել է Վերաքննիչ դատարան, մակագրվել է այնպիսի դատավորի, ում որդին սեպտեմբերի 17-ին դատարանի մոտ ցույց էր անում Քոչարյանի թիմակիցների դեմ: Նա ուրախանում էր այն որոշման համար, որի մասով մենք բողոք ենք ներկայացրել: Ու այդ դատավորը չի ասում, որ չի կարող քննել գործը: Կամ գոնե կողքից նայողի մոտ անաչառության մասով հարցեր կառաջանան: Այդ մարդն իրավուն չուներ գործն ընդունելու»,-ասաց Լևոնը:

Կրտսեր Քոչարյանն ասաց, որ վերջին անգամ հորը հանդիպել է հոկտեմբերի 2-ին:

Հարցին, թե քննարկել են արդյո՞ք հոր հետ Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածը, Լևոնն ասաց, որ երկրորդ նախագահը ցավում է տեղի ունեցածի համար, ինչի մասին հայտարարություն է տարածել. «Հայկ Հարությունյանն այն մարդն էր, որ իր գործը միշտ շատ պարկեշտ ձևով արել է: Նա այն մարդն էր, որ սխալ բաների մեջ թաթախված լինել չէր կարող: Նա իր գործը փայլուն էր կատարում: Ես ցավում եմ տեղի ունեցածի համար»:

Լևոնը նաև ասաց, որ Հայկ Հարությունյանի ցուցմունքն իր հոր համար շատ ձեռնտու կլիներ, դրա համար լավ կլիներ, եթե վերջինս ողջ լիներ ու գար խոսեր դատարանում։

Նույն շարքից