Բունդեսլիգան «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ իր թիմի վերջին խաղում Սարգիսը երկու գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր համեստ ակումբին:
Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» պարտությամբ՝ 1:2 հաշվով: