Հասարակություն 

Հայտնի է ամենաօգտակար հացը

Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե որն է մարդու օրգանիզմի համար ամենաօգտակար հացը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

Նրա խոսքերով, ամենաօգտակարն աշորայի հացն է, սակայն խանութներում այդ արտադրանքը պարունակում է շատ քիչ քանակությամբ աշորայի ալյուր․ «Պետք չէ կորցնել զգոնությունը։ Արտադրողներն օգտագործում են ցորենի ալյուր և ներկ»,-ասել է նա:

Սոլոմատինան բացատրել է, որ ամենանախընտրելին միջին որակի ալյուրն է՝ երկրորդ կարգի կամ աշորայի։ Ս

ննդաբանն ասել է նաև, որ հաց ընտրելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դրա պարունակությանը: Լավագույնը հացն է, եթե այն պատրաստված է ալյուրից, ջրից և աղից: Որպես օրինակ, մասնագետը հիշեցրել է միջերկրածովյան պիտանը և արևելյան հացը՝ լավաշը:

Նույն շարքից