Հայաստան 

Ցեղասպանության ակտի մեջ հանցագործը թուրքական պետականությունն է. քաղաքագետ

analitik.am

Սա ինֆորմացիոն պատերազմի հերթական դրսևորումներից մեկն է, և որքան մոտենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիան նման բաներ ավելի շատ է անելու: Այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ չպետք է ակնկալիքներ ունենալ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր կարող են լինել:

«Ցեղասպանության ակտի մեջ հանցագործը թուրքական պետականությունն է: Նրանք ամեն ինչ անում են՝ միայն թուրքական պետությունը չդառնա հանցագործության սուբյեկտ, իսկ մենք պետք է ապացուցենք, որ հանցագործը թուրքական պետությունն է»,-ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ այդ հարցում մեզ կօգնի ԱՄՆ նախկին նախագահ Վիլսոնի թողած ժառանգությունը:

Նույն շարքից