Հասարակություն 

Երևանի «գերթանկարժեք» նստարանների վերաբերյալ պարզաբանում է քաղաքապետի խոսնակը

Օրերս մամուլը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: Այս անգամ ևս, ինչպես Տարոն Մարգարյանի ժամանակ, քաղաքապետարանը գնումը կատարել է «Նիկոլ Դուման» առևտրային կազմակերպությունից:

Մասնավորապես, քաղաքապետարանը 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման»-ի հետ և ձեռք բերել 500 հատ «Երևան» փայտե և թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում այդ աղբամանները ձեռք են բերվել հատը 78 հազար դրամով:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Analitik.am-ի հետ զրույցում չժխտեց, որ քաղաքապետարանի գնած նստարանները գերթանկարժեք են, միաժամանակ նշեց, որ «գերթանկարժեք»-ն իհարկե  համարժեք գնահատական չէ:

«Արդեն տարիներ շարունակ «Նիկոլ Դուման» ընկերությունը մատակարարում է նստարանները մոտավորապես նույն գնով: Երևանում այդ նստարաններից ավելի էժան գնով որևէ արտադրող չի վաճառում»,-շեշտեց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից