Հոկտեմբերի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: