Տեսանյութեր Հասարակություն 

Հայտնվել է տեսանյութը, թե ինչպես է Պուտինը պատրաստվում տոնել ծննդյան տարեդարձը

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան նախօրեին ժամանակ անցկացնում սիբիրյան տայգայում: Analitik.am-ն այս մասին տեղեկանում է Life-ից։

Ինչպես երևում է կադրերում, Ռուսաստանի ղեկավարը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ միասին ուղևորություն է կատարել լեռներ, որտեղ անցկացրել են փոքրիկ խնջույք՝ բաց երկնքի տակ:

Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է բնության գրկում՝ վայելելով «տայգայի աշունը»: Նա նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահը մտադիր է իր ծննդյան 67-ամյակը տոնել բնության գրկում, շրջապատված հարազատներով և ընկերներով:

Նույն շարքից