Հասարակություն 

Ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ը արդեն հավաքականի ճամբարում են: Մեր ազգային թիմը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՖՖ-ից:

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան:

Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին կանցկացնեն առաջին մարզումը:

Նույն շարքից