Հայաստան 

Նոր նախարարութուններ են վերամիավորվելու. ՀՀ վարչապետ

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմիզացնել կառավարման համակարգը:

 

Այս մասին նա հայտարարել է Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:  «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետեւ 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման, եւ, ամենակարեւորը, աշխատանքի արդյունավետության:


Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, եւ դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասաց վարչապետը:

Նույն շարքից