Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը: Որոշումը ենթական չէ բողոքարկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին: