Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Պուտինի ծնունդը, այս անգամ՝ հեռախոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

 

Նույն շարքից