Հասարակություն 

Հրապարակվել է տեղեկություն այն մասին, թե ինչ արժե հագուստը, որը կրել է Պուտինը հանգստյան օրերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան նախօրեին հանգստյան օրերն անցկացրել է Սիբիրում՝ ռուսական արտադրության «Ռուսաստանի բանակ» տարբերանշանով հագուստով։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից, որն էլ հղում է անում Կրեմլի կայքում այսօր հրապարակված լուսանկարներին։

Պուտինն այցելել է Տուվա քաղաք, որտեղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ շրջել է տայգայում։

Որոշ լուսանկարներում նախագահը կանգնած է սիբիրյան լանդշաֆտների ֆոնին՝ «Mistral XPS07» վերարկուով, որի արժեքը «Ռուսաստանի բանակ» կայքում կազմում է 7600 ռուբլի։ Մեկ ուրիշ լուսանկարում Պուտինը կրում է կանաչ գույնի տաբատ և բաճկոն՝ «Պուտինի բաճկոն նման» մակագրությամբ, որն արժե 7090 ռուբլի։ Վերջինները ներկայումս հասանելի չեն առցանց խանութում, սակայն նմանատիպ մոդելները ներկայացված են 3499 և 6350 ռուբլի գնով:

Իսկ Սերգեյ Շոյգուն բացօթյա հանգստի համար ընտրել է նույն ռուսական ապրանքանիշի հագուստ: Նա կրում է մոխրագույն վերնաշապիկ՝ սպիտակ լոգոտիպով, որն արժե 1890 ռուբլի, և տաբատը՝ 3290 ռուբլի:

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես է պետության ղեկավարը քայլում անտառում, հիանում տեսարաններով, ինչպես նաև սունկ է հավաքում:

Նույն շարքից