Հասարակություն 

Փորձել են սպանել Կադիրովի՞ն

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը խոսել է Telegram-ում տարածված այն լուրերի մասին, որ Կադիրովի դեմ նախապատրաստվել է մահափորձ՝ թունավորելու միջոցով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ura.ru- ից:

«Ես չեմ մեկնաբանում օդում կախված լուրերը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Քարիմովը։

Կադիրովի դեմ մահափորձի նախապատրաստման մասին հաղորդագրությունները հայտնվել են այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «СКФО Telegraph» ալիքում: Հեղինակները գրում են, որ «Չեչնիայում խոսում են ղեկավարին թունավորելու փորձի մասին», որում, ենթադրաբար, ներգրավված են Չեչնիայի նախկին քաղաքապետ Արգուն Իբրահիմ Թեմիրբաևը, հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ապտի Ալաուդինովը և Ուրուս-Մարտան Վալիդ Աբդուրշիդովը:

Ըստ Telegram ալիքի, ձերբակալվել է ՆԳՆ պետի տեղակալը։

Բացի այդ, ալիքի հեղինակները նշել են, որ իբր, Կադիրովը տեղափոխվել է Մոսկվա բուժման համար, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը։

Նույն շարքից