Հայաստան Քաղաքական Բարի օր 

Երկրորդ շանսը՝ Սուրեն Պապիկյանի համար. Ով կնշանակվի Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ինչպես և նախատեսված էր, հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտոնանկության մասին դեռ որևէ պաշտոնական բան չկա, սակայն արդեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մարզի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարելու է փոխմարզպետ Նանե Ասատրյանը, ով իր առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո ֆիզարձակուրդի մեջ է:

Հարկ է նշել, որ Նանեի անունը մարզպետի պաշտոնի համար շրջանառվում էր դեռ մինչ Տրդատ Սարգսյանի նշանակվելը, սակայն այն ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այլ որոշում կայացրեց՝ պաշտոնը վստահելով Սարգսյանին: Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, Պապիկյանը սխալվեց. Սարգսյանը չէր կարող արդյունավետ կառավարել, քանի որ տեղյակ չէր մարզի հիմնախնդիրներին, ներքաղաքական գործընթացներին և չուներ կառավարման փորձ:

Հիմա, երբ Վայոց ձորի մարզպետն ունի մեկ տեղակալ՝ Նանե Ասատրյանը, կարծես թե ամեն ինչ հենց նրան է վստահվելու:

Այս ոլորտում կադրային քաղաքականությունը Սուրեն Պապիկյանի տիրույթում է: Մնում է սպասել ու տեսնել՝ արդյո՞ք նախարարը դասեր քաղել է սխալներից և արդյո՞ք մարզը կվստահի գործչին, ով ավելի ծանոթ է մարզի խնդիրներին:

Նույն շարքից