Հասարակություն 

Apple-ն անվճար կվերանորոգի ձեր iPhone 6s-երը

Apple ընկերությունը գործարկել է iPhone 6s և 6s Plus-երի անվճար նորոգման ծրագիր։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից:

«Apple-ն իր օգտատերերի ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ որոշ iPhone 6s և 6s Plus հեռախոսները կարող են չմիանալ անսարքության պատճառով։ Խնդիրն ազդում է միայն սահմանափակ թվով սարքերի վրա, որոնք թողարկվել են 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի օգոստոս ամիս»,-ասվում է ընկերության կայքում։

Նշվում է, որ խնդիրը վերաբերում է միայն փոքր թվով սարքերի և ոչ բոլոր iPhone 6-ները կարող են անվճար վերանորոգվել։

Ստուգելու համար՝ արդյո՞ք սմարթֆոնն ընկնում է ծրագրի ազդեցության գոտում, պետք է մուտքագրել հեռախոսի սերիական համարը կայքում առկա հատուկ դաշտում։ Եթե iPhone-ը թողարկվել է նշված ժամանակահատվածում, պետք է դիմել պաշտոնական սպասարկման կենտրոն:

Միևնույն ժամանակ այն օգտատերերը, ովքեր նման խափանման դեպքում արդեն դիմել են սպասարկման կենտրոն նախքան Apple-ի անվճար վերանորոգման մասին հայտարարությունը, կարող են ստանալ իրենց գումարը:

Նույն շարքից