Հայաստան 

Փոստանջյանն հանդես է եկել նոր առաջարկությամբ

analitik.am

Այսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց կառավարության նախագիծը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը և ստեղծել մեկ նոր նախարարություն, որը կկորչվի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: «Հարգարժան գործընկերներ ուզում եմ ձեզ ասել, որ այս օրենքի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում: Այս օրենքով նոր ծախսեր բյուջեով չեն առաջանում և կառավարությունը համարում, որ այս փոփոխություններով առավել արդյունավետ կդառնա կառավարության գործունեությունը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:


ՀՀԿ խբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ՀՀ արդարադատության նախարարից հետաքրքրվեց, թե նոր ստեղծվող նախարարությունում հաստիքացուցակներն արդեն հաստատվա՞ծ են: «Հաստիքացուցակները, հարգարժան պատգամավոր, չեն կարող հաստատված լինել, քանի դեռ չկա համապատասխան մարմինը: Դա կարվի համապատասխան մարմնի ստեղծումից հետո, օրենքի ընդունման պայմաններում»,-ասաց Հովհաննես Մանուկյանը` հավելելով որ այն գործառույթները, որոնք ապագայում դրված կլինեն այդ միասնական նախարարության առջև, կարող է իրականացվել այն հաստիքների և այն ֆինանսավորման շրջանակներում, որը նախատեսված է բյուջեով: «2008թ. մարտի 1-ից հետո, երբ ձևավորվում էր նոր նախարարություն, պարզվեց, որ անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը և Ազգային ժողովում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետբյուջեից մեծ գումարներ են ստանում: Եվ կարծում եմ նորից նույն գործընթացն է կրկնվում և նոր նախարարության ստեղծման կարիքը չկա»,- ասաց «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և հավելեց, որ այս սուղ պայմաններում, երբ բյուջեի միջոցները բավարար չեն, փորձում են կրճատել հղիներին տրվող նպաստները, երբ թոշակառուները համապատասխան արժանավայել թոշակ չեն ստանում, այս պարագայում ևս մեկ նախարարության անհրաժեշտություն չկա:


  «Ավելին կարելի է այս նախարարության գործառույթը փոխանցել մեկ այլ նախարարության և կրճատել ևս մեկ նախարարություն և այդ գումարներն ուղղել ավելի նպատակային ծախսերի համար: Նաև այստեղ կան հանձնաժողովներ, որոնք նույնիսկ նիստեր չեն գումարում, բայց այդ հանձնաժողովներին գումարներ են տրամադրվում, կարծում եմ այդ գումարները պետք է տնտեսվեն»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: 

Նույն շարքից