ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ սեփական աշխատավարձը բարձրացնելու, ինչպես նաև երկրի վարչապետին դրամական պարգև տալու մասին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
Փաստաթղթի համաձայն, աշխատավարձերն ինդեքսավորվել են 4,3 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: Բացի այդ, ավելացել է Ռուսաստանի մի քանի գերատեսչությունների ղեկավարների համար վճարումների չափը: Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների, Ներքին գործերի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ռոսգվարդիայի, Պահպանության Դաշնային Ծառայության։ Ցուցակում ներառված են նաև արտաքին հետախուզության ծառայությունը և պետական սուրհանդակային ծառայությունը: