Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ Փաշինյանի տապալելու համար.
«Մեկդ սրան(ց) փոխանցեք, որ մինչ էս պահը ադրբեջանցիների հետ բացահայտ սիլի-բիլի անողների ճնշող մեծամասնությունը Փաշինյանի թիմակից կամ գաղափարակիցներ են եղել՝ ի դեմս Լառա Ահարոնյանի (որ համատեղությամբ նաև ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է) և սորոսական այլ շառլատանների…
Ըստ սրա «առաջ մղած լոգիկայի»՝ արդյո՞ք իրավունք ունենք ենթադրել, որ Հայաստանում, ի դեմս նշվածների, կան ուժեր, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ՝ Փաշինյանի իշխանությունը պահելու համար…
Հ.Գ.
Ու սրանք էլ էքսպե՞րտ են որակվում… Էս ով եք դուք… Ինքնալիկվիդացվեք…»: