Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանի պաշտոնի համար այս պահին քննարկվում է միայն մեկ թեկնածություն. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:

Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետև, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», և չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որևէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձև գիտեն:

Ի դեպ. Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլևս համակարգում չեն. պատճառներն անհայտ են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից