Գլխավոր Քաղաքականություն 

ՀՀ նախագահի նոր խորհրդականը Ռուսաստանի քաղաքացի է

analitik.am

ՌԴ քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Կոմերսանտից»։

Ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական շրջանակների աղբյուրներից, Ասատրյանը կամրապնդի կապը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և պարոն Սարգսյանի միջև, ինչպես նաև կխորացնի երկու երկրների նախագահականնների վարչակազմերի միջև եղած կապը։

Նշվում է, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի Երևան այցից հետո։ Ասատրյանը՝ որպես խորհրդատու, իր պարտականությունները կկատարի պետությունից դուրս և կամավոր հիմունքներով:

Նույն շարքից