Թուրքիայի օդային ուժերը Էլ-Մալիկիա քաղաքում հարձակվել են քրդական միավորման շտաբի վրա, որոնք «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մաս են կազմում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Al Mayadeen-ից։
Ըստ հեռուստաալիքի, գրոհներն իրականացվել են Թել-Թավիլի շրջանի ուղղությամբ։ Քուրդ մարտիկների շրջանում զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։