Հասարակություն 

Ինչ են կերել, որքան հաշիվ են փակել, ինչն են հավանել. Քիմ Քարդաշյանն ու քույրն ընթրել են Երևանի հայտնի ռեստորանում

Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ միասին երեկ գնացել է «Dolmama» ռեստորան: Մենեջեր Ահարոն Ասատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման են հավանել,  շատ են հավանել նաև դեսերտը:

Մենեջերը նաև չի ցանկացել նշել, թե որքան հաշիվ են փակել նրանք: Իսկ հարցին՝ արդյո՞ք լուսանկարվել են Քիմ Քարդաշյանի հետ, նա նշել է, որ իմաստ չկար, քանի որ նույն լուսանկարն էր լինելու: «Անցած այցի ժամանակ արդեն լուսանկարվել ենք Քիմի հետ: Իսկ այս անգամ Քիմը շատ շփվեց անձնակազմի հետ»,- նշեց մենեջերը:

 

Նույն շարքից