Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ից զանգահարել են Սերգեյ Շոյգուին

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել ամերիկացի իր պաշտոնակից Մարկ Էսպերի հետ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունից։

«Հոկտմեբրի 7-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսային բանակցություններ ՌԴ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի միջև»,-նշվում է ՊՆ-ում։

Խոսակցության մանրամասները հայտնի չեն։

Վերջերս Շոյգուն պատասխանել էր Էսպերին, որն առաջարկել էր, որպեսզի Ռուսաստանն իրեն պահի «նորմալ երկրի նման»: Շոյգուն նշել է, որ «Ռուսաստանը, հավանաբար, առայժմ աննորմալ կմնա»։

Նույն շարքից