Այս գիշեր Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Բինա»-ում, հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում առնվազն 3 վիրավոր կա: Այս մասին հայտնում են հարևան երկրի ԱԻՆ-ից:
Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել է 200 մարդ, մոտ 40 միավոր տեխնիկա:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ բոլոր երեք տուժածները վնասվածքներ ստացել են իրենց ապրանքը փրկելու փորձի ժամանակ:
Հրդեհն արդեն չեզոքացված է: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն: