Հայաստան 

Խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանում

analitik.am

Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ  մանրամասն քննարկել էին   Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ: Բանն այն է, որ   Ստեփանակերտում վերջին տասնամյակում քաղաքաշինական փոփոխություններ են կատարվել,   որոնք  իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի մեջ: Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը առաջարկել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարին և Ստեփանակերտի քաղաքապետին`ներկայացնել Ստեփանակերտի իրենց տեսլականը` նախանշելով առկա  բոլոր հիմնախնդիրները և հաշվի առնելով  քաղաքի հեռանկարային զարգացումը:

 

 

Լսելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարի և  Ստեփանակերտի քաղաքապետի կողմից բարձրացված հարցերը` Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայում և արդիականացում, կենտրոնի գոտևորում և բեռնաթափում, և այլն,  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է, որ նախարարության և <<Հայնախագիծ>> ինստիտուտի պատասխանատուների հետ անդրանիկ այցը Արցախ միտված է տեղում լինելով ծանոթանալ հիմնահարցերին և նպաստել դրանց լուծմանը: Այս առումով նախարարը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի  ստեղծումը, ապա նաև` համագործակցության հուշագրի ստորագրումը` Ստեփանակերտի քաղաքաշինական խնդիրներին և զարգացման ծրագրերին խթանելու համար:

Նույն շարքից