Հայաստան 

ԼՂՀ պաշտպանության բանակն ի զորու է պահպանել խաղաղությունը. Գալուստ Սահակյան

analitik.am

 Գալուստ Սահակյանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցությունները անհիմն է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ի զորու է պահպանել խաղաղությունը:«Դրա մասին են վկայում օգոստոսյան դեպքերը, երբ պաշտպանության բանակի զինվորները կարողացան արիաբար հետ մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումները՝ նրան պատճառելով էական կորուստներ»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:


Նա ընդգծեց, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները այ հարցում բազմաթիվ անգամներ հայտնել են իրենց դիրքորոշումը՝ կոչ անելով հետևել պաշտոնական դիրքորոշումներին, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի հայտարարություններին:


Անդրադառնալով ԵԽԽվ-ում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով բանաձև ընդունելու մասին որոշմանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այդ հարցում պետք չէ անհանգստանալ, քանի որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որ կարող է լուծել ԼՂ հիմնախնդիրը, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղն այնտեղ  ներկայացված էլ չէ: «Մենք այն դիրքորոշումն ունենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,- նշեց Սահակյանը:

Նույն շարքից