Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ. Նա կվիրահատվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է  «Փաստինֆո»-ից, որն իր հերթին հղում է անում ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանին։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշել է. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասել է Ալումյանը։

Նույն շարքից