Մերձմոսկովյան Սերեբրյանիե Պրուդիում 5 տղամարդիկ ծեծկռտուք են սարքել սրճարանի այցելուների հետ, ինչի ընթացքում դանակահարել են վերջիններից մեկին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք տղամարդիկ փորձում պաշտպանվել հարձակվողներից, որոնք իրենց շատ ագրեսիվ են պահում: Կողմերն օգտագործել են նաև աթոռներ:
Հարձակվողները դիմել են փախուստի: Նրանցից երկուսին հայտնաբերել են ու ձերբակալել, երեքին որոնում են: Ձերբակալվածները Հյուսիսային Կովկասից են: