Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Օսիպյանի «սուրբ» տեղը դատարկվեց. Փաշինյանի կայքէջն օպերատիվ է

analitik.am

Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանն ազատվեցին պաշտոնից: Եթե առաջինն ազատվեց հենց նույն օրը, երկրորդի լիազորությունները դադարեցվեցին սեպտեմբերի 2-ից:

Սեպտեմբերի 18-ին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց նախկին Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով նույն օրն ազատվել էր Ոստիկանապետի պաշտոնից:

Արդեն հոկտեմբերի 7-ին Օսիպյանը ևս ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Վարչապետի պաշտոնական կայքէջը օպերատիվ է աշխատում: Օսիպյանի անունն արդեն հեռացվել է աշխատակազմի ցանկից, տեղը դատարակ է: Հիմա վարչապետ Փաշինյանը գլխավոր խորհրդական չունի:

 

Նույն շարքից