«Կոմերսանտ»-ը գրում է, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևել է ընդամենը տասը րոպե։
«Հանդիպումից առաջ ձևավորվել էր ոչ ստանդարտ, եթե ոչ անառողջ մթնոլորտ: Երկար ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է չայցելել Երևան: Ամենաբարձր մակարդակում այդ տեղեկատվությունը հերքվել է նախատեսված օրվանից մի քանի օր առաջ: Հարցականի տակ էր նաև Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի անձնական հանդիպումը»,-քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»։
««Դվին» հյուրանոցի ռեստորանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը տևել է 10 րոպե, մոտ 10 րոպե է տևել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայացած հանդիպումը, որտեղ ՌԴ նախագահը ժամանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումից հետո, սահմանափակվել է միայն պրոտոկոլային լուսանկարներով ու տեսանյութերով: Ըստ ամենայնի, կուտակված խնդիրների քննարկում չի եղել»,-ասել է Մաթևոսյանը։