Հայաստան 

«Չի բացառվում, որ 2018 թ. նախագահական ընտրություններին հենց Քոչարյանը դառնա Եռյակի թեկնածուն»

analitik.am

«Ինձ թվում է` Քոչարյանն այս գործընթացին համախորհուրդ է և պիտի լինի, եթե քաղաքացի է»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է  քաղաքագետ Լևոն Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի երկրորդ նախագահը կապված Եռյակի հետ:

 

Նա չի բացառում, որ 2018 թ. նախագահական ընտրություններին հենց Քոչարյանը կարող է դառնալ Եռյակի թեկնածուն, սակայն միաժամանակ դժվարանում է նման կանխատեսում անել, քանի որ իր խոսքով` այդ հարցը կլուծվի 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո, երբ ուժերի դասավորությունը հայտնի կդառնա. «Այդ ուժերի լիդերները կհավաքվեն իրար հետ, կտեսնեն` ում հետ ինչ խոսեն»: Քաղաքագետը նաև ավելացրեց, որ Հայաստանին այսօր օդի ու ջրի պես պետք են փոփոխություններ, որոնք կարող են լինել, իր ձևակերպմամբ, հայ ժողովրդի բուրժուազիայի երկու հատվածների` Հանրապետականի և «ալյանսի» միջև մրցության արդյունքում: Լ. Շիրինյանը չգիտի` Քոչարյանը Մարտի 1-ի պատասխանատո՞ւն է, թե՞ ոչ, որովհետև Հայաստանում չկա այն արդարադատությունը, որի վրա ինքը հենվեր, բայց փոխարենը` հիանում է Հարավային Կորեայի նախկին դիկտատոր Պան Չոն Հիի մեթոդներով և կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է ավտորիտար ռեժիմ, այլ ոչ թե ժողովրդավարություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ այսօրվա համարում:

Նույն շարքից