Հայաստան Քաղաքականություն 

«Տո լավ են արել, պիտի գնային մի հատ էլ գլուխ ջարդեին, երեխուն քցեին մեքենայի տակ և այլն». Զոհրաբյանը վտանգավոր է համարում ատելության խոսքը

analitik.am

Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովում և այլ հանձնաժողովներում արդեն իսկ քննարկվել է, որ ատելության խոսքը բավականին լուրջ խնդիր է Հայաստանում: Այսինքն, խնդիրն արդեն, ցավոք, դուրս է եկել միջազգային հարթակներ, սակայն մենք ունենք հնարավորություն այն կարգավորելու համար: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքերով, կարևոր է գիտակցել, որ ատելությունը, դրա նկատմամբ անտարբերությունը կամ խրախուսանքը տանում են պետության հիմքերի կազմալուծմանը. «Չպետք է խրախուսանք լինի ատելության խոսքի նկատմամբ: Չպետք է որևէ ճամբարի ձվով խփելու համար ասել «բռավո», իսկ մյուսին՝ հակառակը: Արդարությունը չպետք է լինի ընտրովի, պետք է լինի տոտալ անհանդուրժողականություն ատելության հանդեպ՝ անկախ նրանից, թե այն ում նկատմամբ է»:

«Երբ ես կարդում եմ X լրատվամիջոցի վրա հարձակման մասին ու կարդում եմ մեկնաբանությունները, թե «տո լավ են արել, պիտի գնային մի հատ էլ գլուխ ջարդեին, երեխուն քցեին մեքենայի տակ և այլն», հասկանում եմ, որ սա վտանգավոր զարգացում է: Ատելության խոսքը վտանգավոր է անկախ նրանից, թե ում նկատմամբ է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նույն շարքից