Հասարակություն գլխավոր 

Քիմ Քարդաշյանը մտադիր է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել

Քիմ Քարդաշյանը Հայաստանից հեռանալու է նոր գաղափարներով: Այս մասին հայտնի հայուհին հայտարարեց Մարզահամերգային համալիրում իր ելույթի ժամանակ:

Քիմը նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում մի քանի գաղափար է ծնվել իր մոտ, որոնք նա մտադիր է իրականություն դարձնել:

«Հայաստանից ես հեռանալու եմ նոր մեծ գաղափարով: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կունենան հայկական ծաղիկների բույրը»,-ասել է Քիմը:

Քիմը կիսվել է տպավորություններով, որոնք ստացել է իր երկրորդ այցից՝ նշելով, որ անմոռանալի զգացմունքներ է ունեցել Էջմիածնում երեխաների մկրտության ժամանակ:

Նույն շարքից