Միջազգային Քաղաքականություն 

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը դուրս գա Սիրիայի պատերազմից. Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները դուրս գա Սիրիայում «անվերջանալի պատերազմներից»։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում էր, պետք է գտնվեր Սիրիայում 30 օր։ Այդպիսի ծրագրեր կային տարիներ առաջ։ Մենք մնացինք և սուզվեցինք պայքարի մեջ ավելի խորը ու խորը, առանց տեսանելի նպատակի։ Եկել է ժամանակը, որպեսզի դուրս գանք «անվերջանալի պատերազմներից» և տուն վերադրաձնենք մեր զինվորներին»,-գրել է Թրամփը։

Թրամփը գտնում է, որ այժմ Թուրքիան, Եվրոպան, Իրանը, Սիրիան, Իրաքը, Ռուսաստանը և քրդերը պետք է առանց ԱՄՆ-ի ներգրավվածության զբաղվեն Սիրիայում տիրող իրավիճակով։

Նա հավաստիացրել է, որ պետությունները, անհրաժեշտության դեպքում, կջարդեն ԻՊ-ին, եթե խմբավորումը հայտնվի մոտակայքում, ոչ թե լինի ԱՄՆ-ից 7000 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պետք է մասնակցի պատերազմներին միայն հանուն հաղթանակի։

Նույն շարքից