Հասարակություն 

Բլիթում կնոջ ատամ է հայտնաբերել

Մեծ Բրիտանիայում մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բերթվուդը կոճապղպեղով բլիթի մեջ հայտնաբերել է մարդու ատամ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է The Sun-ից։

90-ամյա բժիշկի խոսքերով, այն մոտավոր 50 տարեկան կնոջ ատամ է, շատ հնարավոր է, որ այնտեղ է հայտնվել բլիթը պատրաստելու ժամանակ։

Տարեց մարդը նամակ է գրել արտադրողին, սակայն ստացել է միայն պաշտոնական պատասխան․ «Սննդի անվտանգությունը մեր գերխնդիրն է: Մենք շատ լուրջ ենք ընդունում սպառողների բողոքները»,-ասվել է պատասխան նամակի մեջ:

Ընկերությունը նշել է, որ զրուցել են տարեց տղամարդու հետ և խնդրել են, որ գտնված ատամն ուղարկի հետաքննության:

Նույն շարքից