Չինաստանի Շանդուն նահանգի թեմատիկ այգիներից մեկում օդապարիկը պայթել է, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։
Հոկտեմբերի 1-ին 31-ամյա չինուհին երեք տարեկան որդու հետ միասին որոշել է զբոսնել օդապարիկով: Նշվում է, որ օդապարիկը կարող էր օդ բարձրանալ ավելի քան 50 մետր։ Daily Mirror թերթի հրապարակած տեսանյութի կադրերում երևում է, թե իչպես է օդապարիկը դանդաղ օդ բարձրանում՝ անհետանալով երկնքում։
Տեղի իշխանությունների տեղեկություններով, դրանից հետո օդապարիկը պայթել է, և մայրը երեխայի հետ մահացել են։