Հասարակություն 

Վիետնամում զանգվածաբար մահապատժի են ենթարկում թմրավաճառներին

Վիետնամի դատարանները մեկ օրվա ընթացքում մահապատժի են դատապարտել 11 մարդու, որոնք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Թմրանյութերի առևտրով զբաղվող ևս 3 հոգի կդատապարտվի ցմահ բանտարկության։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Vietnam Express-ից։

Պարբերականի տեղեկություններով՝ Հոշիմին քաղաքի դատարանը դատապարտել է ծանր թմրամիջոցներ ներմուծող խմբավորման 8 անդամների։ Մեկ այլ հանցակցի դատապարտել են ցմահ բանտարկության։

Հաղորդվում է, որ արգելված նյութեր տեղափոխելու համար օգտվել են Դանանգ նավահանգստից։

Նույն օրը Սոն Լա նահանգում դատարանը դատապարտել է մահվան ևս 3 թմրանյութեր վաճառողների: Նրանց հանցակիցներից 2-ը դատապարտվել են ցմահ, ևս 1-ը ստացել է 18 տարվա ազատազրկում:

Հայտնի է նաև, որ խմբի 7-րդ անդամը գտնվում է հետախուզման մեջ:

Հանցագործներից մեկի տանը հայտնաբերել է հերոին և ամֆետամին, ընդհանուր ավելի քան 7,6 կիլոգրամ քաշով:

Թերթը հայտնում է, որ երկրում մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են՝ չնայած նրան, որ երկրում գործում է թմրանյութի դեմ պայքարում աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը:

Այսպիսով, մահապատիժը նախատեսվում է 600 գրամ հերոին կամ 2.5 կգ այլ արգելված նյութեր պահելու և 100 գրամ հերոին կամ 300 գրամ այլ դեղերի արածման համար:

Նույն շարքից