Հասարակություն 

Էսկոբարը փափուկ խաղալիքի օգնությամբ փրկել է ամերիկացու կյանքը

ԱՄՆ Չիկագո նահանգի շտապօգնության բժիշկ Իվան Էսկոբարը հրազենային վնասվածք ստացած մարդուն փրկել է փափուկ խաղալիքի օգնությամբ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ABC 7 Chicago հրատարակությունից։

Էսկոբարը շրջելիս է եղել Հումբոլդտ պարկի տարածքում, երբ լսել է կրակոցի ձայն և կանացի ճիչ: Նա դուրս է եկել մեքենայից և տեսել վիրավոր մարդու, իսկ նրա կողքին` ընկած կնոջը:

Ինչպես ավելի ուշ պարզվել է, 44-ամյա տուժողը մեքենա վարելիս է եղել, երբ հրազենային վնասվածք է ստացել գլխին: Այդ ժամանակ մեքենայում եղել են նաև նրա կինն ու երեք տարեկան դուստրը:

Էսկոբարը վերցրել է ձեռքի տակ ընկած առաջին առարկան՝ փափուկ խաղալիքը, և դրա օգնությամբ դադարեցրել է արյունահոսությունը: Նա մնացել է տուժողի հետ, մինչև շտապօգնության ժամանումը:

Բժիշկները հայտնել են, որ տղամարդու վիճակը կկարգավորվի։

Էսկոբարը խոստովանել է, որ արել է այն, ինչ՝ պարտավոր է, և իրեն չի համարում հերոս: Նա հույս ունի հանդիպել փրկված ամերիկացու հետ:

Նույն շարքից