Հայաստան 

Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք նրանից. Գալուստ Սահակյան

analitik.am

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կցանկանար, որպեսզի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որպեսզի իշխանությունները խուսափեին նրանից: Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ դեռևս ընդդիմության արտահերթ քննարկման ներկայացրած երկու նախագծերն այդպես էլ չեն քննարկվել: Նա ԱԺ նախագահին մեղադրեց կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու և իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց. «Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք խուսափեինք նրանից»:


 

 Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը ղեկավարվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով և չի խախտել այն: Նա ընդգծեց, որ արտահերթ կարգով կքննարկվեն թե կառավարության, թե ընդդիմության ներկայացրած նախագծերը:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանի արտահերթ քննարկմանն է ներկայացրել երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մյուսը Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարությանը: Եռյակի ներկայացրած նախագծերը դեռևս չեն քննարկվել:

Նույն շարքից